Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում խորհրդարանը շարունակեց պետբյուջեի նախագծի քննարկումը: Նստաշրջանում ընդգրկված են 4 տասնյակից ավելի հարցեր, իսկ Իրաք կոնտինգենտ ուղարկելու հարցը չի մտել արտահերթ նստաշրջանի օրակարգ, չնայած որ ՍԴ-ն որոշում կայացրեց, որ հուշագրին ՀՀ միանալը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Բյուջեյի նախագիծը ներկայացնում է ֆինանսների փոխնախարարը, քանի որ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը որբաթ օրը նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

Բյուջեի քննարկումն առանձնապես չի հուզում պատգամավորներին. քննարկումն ընթանում է բավականին անհետաքրքիր մթնալորտում. 15-20 հոգի են մասնակցում բյուջետային քննարկմանը: Նրանք հատուկենտ հարցեր են հնչեցնում: