Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՆՑՔՆ ԷԼ ԱՅՆՔԱՆ ՓՈՔՐ Է»

Քաղաքականություն

Ի՞նչ երաշխիքներ է տալիս Ընտրական նոր օրենսգիրքը, որ ընտրությունների ժամանակ չի խոչնդոտվի լրագրողների աշխատանքը. ինչպես եղել է 2003թ նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ԸՕ բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ այս հարցն ուղղվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանին:

Վերջինիս զարմացրեց այս հարցը, քանզի, իր իսկ խոսքերով, ինքը Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ էլ է եղել, անդամ էլ, ու լրագրողների աշխատանքը ոչ ոք չի խոչնդոտել: Բացի այդ ինչու՞ պիտի խոչնդոտեին. ՕԵԿ պատգամավորի տրամաբանությամբ, օգտագործվող թափանցիկ քվեատուփերի «անցքն էլ այնքան փոքր է», որ դժվար թե կարողանային լցոնել:

Ամենայն հավանականությամբ, պարոն Մարգարյանը ընտրական շրջանում թերթ, գոնե ոչ իշխանական, չի կարդացել, քանզի դրանք ողողոված էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների մասին հրապարակումներով։