Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԱՄԻԿՆԵՐՆ» ՈՒ «ՀԶՈՐՆԵՐԸ» ԱՅԼԵՎՍ «ՄԻՋԻՆ ԽԱՎԻ» ՀԵՏ ԵՆ

Քաղաքականություն

Այսօր Կինոյի տանը Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը գումարեց կուսակցության երրորդ համագումարը: Հիմնական նորությունն այն էր, որ Հզոր հայրենիք եւ ՀՌԱԿ կուսակցությունները հայտարարեցին ՀԺԱՄ-ի հետ կոալիցիա ձեւավորելու նպատակների մասին:

ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Սեյրան Ավագյանի ելույթը բավականին «բոցաշունչ էր»: Նա չկարողացավ խուսափել անգամ իշխող քաղաքական կոալիցիայի հասցեին կոշտ գնահատականներ տալու գայթակղությունից: «Ինչպիսի ահռելի չափերի են հասնում կոռուպցիան ու կաշառակերությունը այնտեղ (կոալիցիայում)»,- վրդովված ահազանգեց կուսակցության նախագահը:

Նա բոլորին վստահեցրեց, նոր կոալիցիայով պայքարելու են միջին խավ ձեւավորելու համար եւ հասնելու են հաղթանակի: Հիշեցնենք, որ Սեյրան Ավագյանը նաեւ ՀՀ նախագահի խորհրդականն է: Նրան սպասարկող սեւ վոլգան շատ հաճախ կանգնած է լինում կուսակցության գրասենյակի դիմաց:

Իսկ այսօրվա համագումարի ավարտին, ժամը 14:25-ից, խորհրդականի 021UU01 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան ՀԺԱՄ կուսակցության տարբեր աշխատակիցների էր տեղափոխում կուսգրասենյակ: Նախագահականում աշխատող պետական այրը բյուջեի միջոցներով է հավանաբար նպաստում միջին խավի ձեւավորմանը: