Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄՏԵՍԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ

Տնտեսություն

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Արմպրոդէքսպո-2004» 4-րդ միջազգային ցուցահանդեսը: 60 կազմակերպություններ ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ գինի, շամպա յն, կոնյակ, բնական հյութ, հանքային ջուր, ոչ արկոհոլային խմիչք, կաթնամթերք, մսամթերք, ծխախոտ, պահածոներ եւ այլն:

Ցուցահանդեսը բացեց Ռոբերտ Քոչարյանը: Սակայն լրագրողներին չհաջողվեց նրա հետ շրջել ցուցահանդեսի բաժիններով եւ իմանալ, թե ինչպիսի կարծիք ունի այդ ապրանքների վերաբերյալ: Նախագահին մոտենալ անհնար էր. լեփ-լեցուն էր դահլիճը:

«Սա 4-րդ միջազգային ցուցահանդեսն է, ամեն տարի մենք աշխատում ենք որքան հնարավոր է ավելի շատ հայկական սնունդ արտադրողներ ներգրավել ցուցահանդեսին, հույս ունենք, որ այս ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի հայկական եւ արտասահմանյան գործարարներին իրար հետ պայմանագրեր կնքել»,- ասաց Ագրո- բիզնեսի զարգացման կենտրոնի մենեջեր Գայանե Դավթյանը:

Ցուցահանդեսի ընթացքում անց է կացվելու համտեսի փակ մրցույթ, որի ընթացքում լավագույն սնունդ արտադրողները կստանան մեդալներ: