Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Քաղաքականություն

«Ար§մուտքի ներկայությունը Հայաստանում պետք է ամեն կերպ խոչընդոտվի, քանի դեռ Ամերիկան, ՆԱՏՕ-ն Թուրքիայի դաշնակիցներն են», -հայտարարեց ՄԱԱ-ում այսօր հյուրընկալած Ժիրայր Սեֆիլյանը ՆԱՏՕ -Հայաստան, ՌԴ -Հայաստան հարաբերությունների մասին մեր հարցին պատասխանելով:

Նա փոքր-ինչ դժվարացավ գնահատել այսօրվա Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, բայց նկատեց, որ շատ ավելի գերադասելի է Ռուսաստանի հետ, քան Ամերիկայի, որն այսօր Թուրքիայի դաշնակիցն է:

«Ամերիկայի խնդիրն է այսօր հայ հասարակությանը համոզել, որ չվախենա թուրքից, ու հենց ժողովրդի կեսից ավելին թուրքին համարեց իրեն եղբայր, ռուսին կասի՝ զորքդ հանի: Իսկ թուրքը նույն թուրքն է. դա ապացուցվեց Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությամբ», - ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա ի դեպ, դեմ է նա§ Իրաք հայկական զորախումբ գործուղելուն, որովհետ§ դա նշանակում էարաբական աշխարհի հետ փչացնել հարաբերությունները: Իսկ այն դեպքում, երբ հայկական մեծ համայնքներ կան Միջին Ար§ելքի երկրներում, դա ուղղակի անթույլատրելի է:

Սեֆիլյանը հայտարարեց, որ ամեն գնով պետք է խոչընդոտել զորախմբի մուտքը Իրաք. եթե նույնիսկ ԱԺ-ն վավերացնի այս համաձայնագիրը: