Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ

Մշակույթ

Սեպտեմբերի 22-ին հայտնի կդառնան ԱՊՀ § Բալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնի մրցանակակիրները, որոնք կհայտարարվեն պաշտոնական փակման արարողության ժամանակ:

Մեծ ժյուրին կշնորհի գլխավոր մրցանակ, կշնորհվեն նա§ լավագույն ռեժիսուրայի, սցենարի, օպերատորական աշխատանքի, կնոջ § տղամարդու դերերի համար մրցանակներ:

Մեծ ժյուրիի կողմից կտրվի նա§ հատուկ դիպլոմ: Ժյուրիի անդամների տրամադրության մասին խոսելն անիմաստ է. այդ թեմայով ժյուրիի անդամներին հարցեր չեն տալիս:

Ժյուրին չի մասնակցում նա§ կինոդիտումներին հաջորդող քննարկումներին § մամլո ասուլիսներին, որպեսզի չենթարկվի կողմնակի կարծիքների ազդեցությանը:

Նրանց համար փառատոնի ծրագրին զուգահեռ գործում է առանձին ծրագիր, միջոցառումներ, որոնցով էլ ժյուրիի շփումը փառատոնի մասնակիցների հետ սահմանափակվում է:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Մեծ Ժյուրին առանձնացավ որոշում ընդունելու:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում 9 կինոնկար է. դրանց շարքում հայկական ֆիլմ չկա:

Հայկական ֆիլմերը ցուցադրվեցին «Կինո առանց ժապավենի» § “Short-Shok մրցույթների ընթացքում, որոնց համար գոյություն ունեն առանձին ժյուրիներ:

Փառատոնում ցուցադրված ֆիլմերը դիտելուց հետո կարելի է ենթադրել, որ հայկական ֆիլմերը մրցանակների չեն հավակնում:

Սակայն, ինչ խոսք, սրանք ընդամենը ենթադրություններ են: Ամեն ինչ հայտնի կդառնա այսօր ուշ երեկոյան:

Փակման արարողությունը սկսվելու է ժամը 20.00-ին, Անապա քաղաքի ամառային «Էստրադա» բացօթյա դահլիճում:

Սեդա Մուրադյան
Անապա