Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԿՕԳՆԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՐՀԻՆ

Մշակույթ

Հունիսի 23-ին Մոսկվայի Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտում տեղի կունենա «Գրիգոր Նարեկացին եւ միջնադարի հոգեւոր մշակույթը» խորագրով խորհրդաժողովի հանդիսավոր բացումը, որը նվիրված է 10-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին:

Միջոցառումը Հայաստանի եւ Ռուսաստանի գրականագետների առաջին հանդիպումն է երկար ընդմիջումից հետո: Խորհրդաժողովը կոչված է եւս մեկ անգամ գիտականորեն հիմնավորված կերպով ներկայացնել Նարեկացու տեղն ու դերը միջնադարի հոգեւոր մշակույթի եւ համաշխարհային գրականագիտական արժեքների համատեքստում: