Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԼԻԴԵՐ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Ընդդիմություն-իշխանություն հակամարտությունում հերթական թայմ աուտն է:

Իշխանությունը ամառային թեժ օրերին պատրաստվում է Ստրասբուրգյան զեկույցին, իսկ ընդդիմությունն իր գործելակերպը, մարտավարությունն ու ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն ունի: Սա բնավ չի նշանակում, թե ընդդիմությունը հրաժարվեց պայքարի գաղափարից, կամ ինչպես շատերն են հոռետեսորեն կարծում, ընդդիմությունը հիասթափվեց, հասկացավ իր անզորությունը եւ ժամանակավորապես լքեց քաղաքական թատերաբեմը: Երբ հաշվի ես առնում, որ ամբողջ իշխանական համակարգը, ուժային կառույցները ծառայում են ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մեկ կամ երկու հոգու, հասկանում ես, թե որքան դժվարին է ընդդիմության պայքարը: Եվ այս պայմաններում հասնել նրան, ինչին հասավ ընդդիմությունը՝ չունենալով ռեսուրս ու հնարավորություն, հաղթահարելով ամեն քայլափոխի իշխանություների ստեղծած բոլոր խոչընդոտները, իսկապես դժվար գործ էր: Ընդդիմությունը , կոպիտ ասած, նվազագույն կորուստներով իշխանությանը հասցրեց առավելագույն վնաս: Իսկ ինչի՞ հասավ ընդդիմությունը. ինչպես պնդում են գրեթե բոլոր վերլուծաբանները, ընդդիմությունն իր պայքարով վերջնականապես թուլացրեց իշխանությանը: Թուլացավ իշխանությունն ընդհանրապես, թուլացավ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես: Իշխանությանը ժամանակ է պետք վերակենդանացման համար, ընդդիմությանը՝ վերադասավորվելու, սեփական սխալները գնահատելու եւ նոր մարտավարություն մշակելու համար:

Իսկ ի՞նչ է պետք մեր ընդդիմությանը: Լիդեր: Այսօր ընդդիմության առաջնորդները խուսափում են այդ թեմայով խոսելուց, որովհետեւ յուրաքանչյուրն իրեն է տեսնում առաջնորդի դերում ու նման խնդիր բարձրացնելու պարագայում ընդդիմությունը վախենում է պառակտումից: Բայց ուշ, թե շուտ առաջանալու է եւ առաջնորդի խնդիր եւ պառակտվող ընդդիմությունը ավելի լավ է այսօր պառակտվի, քան վճռական պահին: Իսկ որ անհրաժեշտ է մեկը, որը ղեկավարի շարժումը, կարողանա որոշումներ կայացնել ու պատասխանատվություն կրել իր գործողությունների համար, դա փաստ է: Պատմությունն է փաստում. այն շարժումը, որ ունի առաջնորդ, դատապարտված է հաղթելու. հաղթեց վրացական ընդդիմությունը, որովհետեւ երեք առաջնորդները կարողացան կողմնորոշվել ու ենթարկվել Սահակաշվիլու որոշումներին: Իսկ Հարավսլավիան մաս-մաս եղավ, որովհետեւ մարշալ Իոսիֆ Բրոս Տիտոյի մահից հետո որոշում կայացվեց այն մասին, որ երկիրը դե ֆակտո ղեկավարի ամեն տարի քաղբյուրոյից մեկը: Այսինքն, առաջնորդի բացակայությունը բերեց երկրի տարածքային ամբողջականության ու պետականության քայքայման: Որեւէ ճորտի չէր հաջողվի առանց առաջնորդի՝ Սպարտակի, ազատվել շղթաներից: Գյուղացիական շարժումը չէր հաղթի առանց Պուգաչովի, Ռուսաստանում ընդդիմադիր շարժումը 4 դար առաջ չէր սկսվի առանց Ստեպան Ռազինի: Գաղափարն է ծնում լիդեր, իսկ առաջնորդները կերտում են պատմություն: Մեզ պետք է ոչ թե ՀՀ նախագահ, այլ հայ ժողովրդի առաջնորդ, ոչ թե կաթողիկոս, այլ հոգեւոր առաջնորդ, ոչ թե ակադեմիայի նախագահ, այլ գիտնականների առաջնորդ: Այսօր մենք ունենք առաջնորդի դեֆիցիտ. թեեւ իշխանությունը կենտրոնացած է Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, բայց նա լիդեր չի: 1996 թվականից հետո Հայաստանի իշխանությունները լիդեր չունեն: Ընդդիմությունը նույնպես: Հայաստանի գիտությունը Վիկտոր Համբարձումյանից հետո առաջնորդ չի ունեցել: Վազգեն Առաջինից հետո Հայաստանում հոգեւոր առաջնորդ չի եղել: Պատմությունն այսօր լիդերի պահանջ է ներկայացնում ընդդիմությանը: Ու ընդիմությունը ճիշտ կանի այս թայմ աուտը օգտա•ործի սեփական ամբիցիաները խեղդելու եւ հասարակական պատվերը իրականացնելու համար:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ