Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Քաղաքականություն

Մի քանի րոպե առաջ ավարտվեց Մատենադարանի մոտ ընդդիմության կազմակերպած հանրահավաքը: Ընդդիմադիրների խոսքերով ավարտվեց նաեւ իշխանություն-ընդդիմություն հակամարտության առաջին փուլը:

Հնչած գնահատականների համաձայն, այդ փուլում իշխանությունը խախտել է խաղի կանոնները, ուստի ընդդիմությունը ներկայումս մարտավարությունը վերանայելու խնդիր ունի` խաղի նոր կանոններ թելադրելու առումով:

Հանրահավաքում հնչած խոսքերի համաձայն իշխանափոխության երկրորդ փուլի սկզբի մասին հասարակությունը կիմանա այդ փուլի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ:

Այդպիսի ռազմավարություն ընտրվել է, որպեսզի գործող իշխանությունները չհասցնեն հակազդել նոր գործողություններին: