Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանը կապրի իր երեխաների թոշակով (տեսանյութ)

Քաղաքականություն
b64618ab8e7753f1dbb458116fdbbd53

Երկու տարուց ավելի է, ինչ Սամվել Ալեքսանյանը շաքարավազ չի ներկրում; Այս մասին նա տեղեկացրեց Ազգային Ժողովում: «Հումքն եմ բերում, բերում աշխատացնում եմ գործարանը»,-ասաց նա: ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ նոր տարվա օրերին շաքարավազի գնի բարձրացում չի լինի, ընդհակառակը, կէժանանա:

«Աշխարհում իջել ա (շաքարավազի գինը-խմբ.)»,-պատճառաբանեց նա: Առայժմ Սամվել Ալեքսանյանը չի կարող ասել, թե ինչքան կիջնի շաքարավազի գինը, ինքը չի կարող հեռուն նայել: Պատգամավորը հերքում է, որ ինքը ոլորտում մենաշնորհ ունի, վստահեցնում է, որ չի խոչընդոտի, եթե որեւէ մեկը որոշի խոշոր քանակությամբ շաքարավազ ներկրել: «Ո՞ւմ ենք խանգարել էսքան վախտ»,-զարմացավ պատգամավորը: Ի դեպ հակամենաշնորհային փաթեթին կողմ է քվեարկելու: «Կողմ եմ, որ մենաշնորհ չլինի»,-ասաց գործարար պատգամավորը: Հարցազրույցի վերջում նա հիշեց, որ բիզնեսով չի զբաղվում, թեպետ սկզբից լրագրողիներին հրավիրում էր իր շաքարավազի գործարան: Անմիջապես հարց ծագեց, իսկ ո՞վ է կերակրում նրա ընտանիքը, որտեղ վերջին տվյալներով մեծանում են պարոն Ալեքսանյանի 7 երեխաները։ «7 երեխա ունեմ, թոշակ կտան կապրենք»,-ճշտեց պատգամավորը։