Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՐԿԵՆՔ ՇՆԵՐԻՆ ԱՄՈՐՁԱՏԵԼՈՎ

Հասարակություն

«Փրկենք շներին՝ կրակոցներից» կոչերով այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Դունայ» հասարակական կազմակերպության անդամները:

«Դունայ» շների պահպանմանն աջակցող հասարակական կազմակերպությունը պատրաստ է խնդրին անարյուն լուծում տալ: Կազմակերպությունը մշակված ծրագրով նախատեսում է թափառաշրջիկ շների հարցը լուծել միջազգային գործընկերների օրինակով, կիրառել տարբերակված մոտեցումներ եւ լուծումներ: Ըստ հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ղազարյանի, այն հետեւյալն է՝ «Շների հավաքում,շների տարբերակում եւ հաշվառում,ստերիլիզացում, ապաքինման շրջան, պատվաստում կատաղության դեմ, համարակալում վզնոցի միջոցով»:

Այսօր յուրաքանչյուր ոչնչացված շան համար շնորսը Երեւանի քաղաքապետարանից ստանում է 3690 դրամ:

«Դունայ» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ իրենք կարող են նույնիսկ ավելի քիչ գումարով՝ 3650 դրամով, որձերին ամորձատել,որպեսզի նրանք չբազմանան, 10 օր պահել;, կերակրել, եւ հատուկ վզնոցի միջոցով համարակալել:

3 օրից հետո նրանք սկսելու են իրենց աշխատանքները: