Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հասարակություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կլոր սեղան էր հրավիրել ՀՀ Առողջապահության նախարարությունը: ՀՀ կառավարության կողմից 21.08.03 հաստատվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարական փաստաթուղթը:

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կանխատեսումներով 2004-2015թ. ընթացքում բյուջետային հատկացումներում առողջապահական մասը կկրկնապատկվի եւ կավելանա մոր եւ մանկան ծրագրի ֆինանսավորումը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1990-ական թթ դրությամբ մանկական մահացությունների թիվը իջել է:2002թ.-ին մահացել է 540 երեխա, իսկ 2003թ.-ին՝ 524 երեխա, իսկ 2003թ-ին ծնվել է մոտավորապես 3670 երեխա:

Սակայն Առողջապահության համակարգում դեռեւս կան շատ հիմնախնդիրներ: «Մայրական եւ մանկական մահացության մակարդակը դեռեւ շատ բարձր է, տնային եւ մինչշուրջօրյա մանկական մահացության մեծ տեսակարար կշիռ կա, սակավարյունության բարձր տարածություն կա հատկապես հղիների եւ վաղ տարիքի երեխաների մոտ, յոդի դեֆեցիտի էնդեմիկ տարածվածություն, ցածր քաշով նորածինների թվի շարունակական աճ, աբորտների դեռեւս բարձր ցուցանիշ»,- ասաց Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

Նա հուսով է, որ մինչեւ 2015թ. այդ բոլոր հիմնախնդիրները կլուծվեն: