Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0156301
A A
Պաշտոնական

Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքները։

Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.

-Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

-Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

-Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

-Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

-Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

-Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

-Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

-Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

-Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

-Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

-Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:

-Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»,- գրել է վարչապետը: