Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԾԽԵԼՈՎ ԿՀԱՐՍՏԱՆԱ՞Ն

Հասարակություն

«Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված ծխողների տոկոսը բարձր է: Միայն ծխախոտի վրա ծախսվում է եկամտի 5-7 տոկոսը: Եվ եթե այդ չքավոր մարդիկ դադարեն ծխել, ապա 220 հազար մարդ կհատի § կանցնի աղքատության գիծը», - այսօր հայտարարեց հակածխախոտային գործունեությամբ զբաղվող փարձագետ Պարույր Ամիրջանյանը:

Նա գտնում է, սակայն, որ ծխելու դեմ լավագույն մեթոդը ծխախոտի գնի բարձրացումն է. Ամիրջանյանի կարծիքով, եթե հարկերը 28,5 տոկոսով բարձրանան, այսինքն, ծխախոտի գինը 10 տոկոսով բարձրանա, ապա դա կբերի ծխողների թվի 7-8 տոկոսի կրճատման: Նա§ բյուջեն կհարստանա՝հավելյան 8,5 մլն դոլար մուտքով:

Ի դեպ, այսօր հրապարակվեց հետ§յալ վիճակագրությունը. 1996 թվականից մինչ§ 2003-ը մեր երկրի սպառողը ծխախոտի վրա ծախսել է 300 մլն դոլար:

Իսկ համաշխարհային մեկ այլ վիճակագրությւն բավականին տպավորիչ է. հաջորդ 12 ամիսներին ծխախոտը կսպանի 4 մլն մարդու:

«Ծխախոտը աշխարհահռչակ մարդասպան է»,-հայտարարել է Առ§տրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Գրո Հարլեմ Բրուդտլանդը: