Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ

Հասարակություն

Այսօր Երեւանի Պետական համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ «Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը այցելեցին ԵՊՀ:

ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հյուրերին ծոնոթացրեց համալսարանի առօրյաի հետ:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, այսօր ԵՊՀ-ն բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որոնցից նա հատկապես կարեւորեց համալսարանի կապիտալ վերանորոգման հարցը:

Ըստ նրա, շատ վատ վիճակում է համալսարանի սպորտային համալիրը, հատկապես լողավազանը. «Այս հարցի լուծման համար մեծ ներդրումներ են պետք, վստահ եմ, որ քաղաքապետը կօգնի մեզ այս հարցը արագ լուծելու համար»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ այսօր համալսարանը ունի նաեւ կրթության որակի բարձրացման խնդիր. «Եթե առաջ մենք մտածում էինք գիտելիք ստեղծելու եւ տարածելու մասին, այսօր մեր առջեւ դրված է ավելի բարդ խնդրի լուծումը՝ ստեղծված գիտելիքները պետք է ծառայեն մեր հասարակությանը»:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը իր հերթին նշեց, որ ԵՊՀ-ն մեր երկրի տնտեսության զարգացման առաջին ջութակն է. «Մենք ամեն ինչ կանենք, որ համալսարանում խնդիրներ չլինեն»:

ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, Երեւանի քաղաքապետի «պատմական այցելության հիշատակին» պարգեւատրեց նրան ոսկե մեդալով: