Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-Ն ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Քաղաքականություն

Այսօր ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո պաշտպանության նախարարների ասուլիսի ժամանակ մենք հարց ուղղեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին այն մասին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը դուրս գա Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունից § եվրոինտեգրացիայի շրջանակներում մոտ ապագայում անդամակցի ՆԱՏՕ-ին:

Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցն իր համար հռետորական է § պատասխանն ի սկզբանե պարզ. «Հայաստանի Հանրապետությունը միշտ հայտարարել է այն մասին, որ արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հարց գոյություն չունի»: