Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Քաղաքականություն

Նախքան կառավարության նիստի հիմնական հարցերին անցնելը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը կառավարության անդամներին է հանձնել նրանց սոցիալական ապահովության անհատական քարտերը:

Նա վերստին ընդգծելով, որ սոցապահովության քարտերի համակարգի ներդրումը առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, սոցիալական վիճակը բարելավելու մեխանիզմ է, որի արդյունքում ակնկալվում է մեծացնել նպաստների հասցեականությունը, պարզեցնել նպաստների, կենսաթոշակների կամ այլ օգնությունների համար դիմելու ձեւը, ինչպես նաեւ արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկի ստուգել այդ դիմումների տեղեկատվությունը, նաեւ ստաժի, աշխատավարձի, կատարած սոցիալական վճարումների գրանցումը:

Այդ ամենն, ըստ նախարարի, կնպաստի նաեւ ստվերային տնտեսության հաշվին բյուջետային եկամուտների մեծացմանը, հարկահավքման գործընթացի արդյունավետությանը: Աղվան Վարդանյանը նշել է, որ մայիսի 15-ի դրությամբ սոցիալական ապահովության քարտ ստանալու հայտ են լրացրել շուրջ 1 մլն 300 հազար ՀՀ քաղաքացի, նրանցից 800 հազարն արդեն ստացել են քարտեր: