Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ էլ մեջը սեփականաշնորհել են» (տեսանյութ)

Հասարակություն
6ec661b8bed5f511914a536449ab6e9d

Հանրակացարան համարվող Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող շենքում բնակիչները փորձել են սեփականաշնորհել իրենց բնակարանները և պարզել, որ դրանք արդեն պատկանում է «Աշխատանքային ռեզերվներ» ՀԿ -ին:

6 - րդ կարգի վթարային շենքի բնակիչների մեծ մասը մանկատան սաներ են, անապահով ընտանիքներ, ինչպես նաև երկրաշարժից տուժածներ, Սումգայիթի և Բաքվի ջարդերից փրկվածներ ։

Շենքի մի հատվածը դեռ 80 - ականներից շահագործում է «Աշխատանքային ռեզերվներ» պետական հասարակական կազմակերպությունը, որը , բնակիչների պնդմամբ, փլուզվել է դեռ 1991 թվականին։


Բնակչուհին Նաիրա Պետրոսյանը պնդում է՝ կազմակերպության ղեկավարները շենքն ապօրինաբար են սեփականաշնորհել. «2003 թվականին ապօրինաբար առանց չափագրումներ կատարելու, առանց մեզ տեղյակ պահելու սեփականաշնորհել են ամբողջ շենքը, այսպես ասած մեզ էլ մեջը սեփականաշնորհել են»։

Իր հերթին «Աշխատանքային ռեզերվներ» -ի տնօրեն Ստյոպա Հարությունյանը բնակիչների մեղադրանքներին ի պատասխան պնդում է. «Շենքը միշտ էլ եղել է մերը և սեփականաշնորհումը եղել է օրինական կարգով, իսկ նրանց հետ էլ, որպես ժամանակավոր բնակիչների պայմանագիր է կնքվել»։

Չնայած նրան, որ հետաքննությունը պարզել է՝ շենքի օրինական սեփականաշնորհված լինելը, բնակիչները չեն դադարում դիմել տարբեր կառույցներ ՝ սեփականաշնորհման իրավունք ստանալու ակնկալիքով։

«Բոլոր տեղերից պատասխանել են, որ շենքը սեփականաշնորհվել է և հանդիսանում է «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպության սեփականությունը»,- ասում է բնակիչ Նաիրա Պետրոսյանը

Բնակիչները մտավախություն ունեն՝ մի օր կարող են իրենց դուրս հանեն բնակարաններից և անօթևան թողնեն։

«Կարող են մի օր նույն հաջողությամբ և ապօրինությամբ կոտրեմ իմ կողպեքը և մեզ դուրս հանեն»,- ասում է շենքի 7 տարվա բնակիչ Կարինե Հարությունյանը։

Բնակիչների մտավախություններին ի պատասխան Աշխատանքային ռեզերվներ» - ի տնօրենը պնդում է . «Մենք նման մտադրություն չունենք և չենք էլ ունեցել» ։

Իսկ բնակիչներն իրենց հերթին հայտարարում են, որ մինչև 2010 թվականը ներառյալ կազմակերպությունը իրենցից գանձել է ավելի քան 5 մլն դրամ և ոչ մի բարեփոխում չի կատարել։

«Բայց ու՞ր է գնացել այդ գումարները և ինչի՞ վրա է ծախսվել, ինչ օրենքով այդ բոլոր հարցերը մնում են անպատասխան», - հավաստիացնում է շենքի բնակչուհի Նաիրա Պետրոսյանը։

Ստյոպա Հարությունյանը հավաստիացրերց՝ դրանք կոմունալ վճարումների համար են ծախսել։

Նշենք, որ բնակիչները դիմել են դատարան։ Առաջիկա 10 օրերի ընթացքում դատարնը կլսի նրանց հայցն ընդդեմ «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության ղեկավարների։