Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը: Ցավոք, Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով եւ այժմ 114-րդ տեղում է:

Մարտ ամսին Հայաստանի հավաքականը հանդիպումներ չի անցկացրել, իսկ ահա մյուս հավաքականները ընկերական խաղերի շնորհիվ առաջ են անցել մեզանից:

2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենբարձր տեղը զբաղեցնում է Հոլանդիան, որը պատվավոր 5-րդ տեղում է, իսկ Չեխիայի ազգային թիմը աշխարհում 9-րդն է: Ռումիանիայի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով եւ այժմ 28-րդն է, Ֆինլանդիան` 42-ը, Մակեդոնիան`88-ը: Մեր մրցակիցներից ամենացածր դիրքը զբաղեցնում է Անդորան, որը 147 հորիզոնականում է:

Ապրիլի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում ուժերը չափելու է Թուրքմենստանի հետ, որը 86-րդ տեղում է: Իսկ դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը