Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2004թ. առաջնությունը: Ոսկեհատում «Լեռնագործ- Արարատը» հյուրընկալեց չեմպիոնին՝ «Փյունիկին»:

Վերջինս 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մեկնարկային տուրում, փաստելով, որ կրկին չեմպիոնի գլխավոր հավակնորդն է: Իսկ ահա «Լեռնագործ-Արարատը» իր խաղամակարդակով զգալիորեն զիջում էր «Փյունիկին»:

Սակայն չպետք է մոռանալ, որ «Արարատը» շուրջ մեկ տարի հանդես չի եկել պաշտոնական հանդիպումներում:

Եվս մեկ հետքրքիր հանդիպում էլ կայացավ Աբովյանում, որտեղ «Բանանցը» մրցեց «Շիրակի» հետ: Այս հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: «Շիրակը» եւս մեկ անգամ ապացուցեց, որը ընթացիկ առաջնությունում կրկին հավակնում է մրցանակային տեղերին:

Իսկ ահա «Բանանցը», ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, այս տարի բավականին համեստ ելույթներ է ունենում: Անցած շաբաթ «Բանանցը» գավաթի խաղարկության շրջանակներում նույն «Շիրակին» Գյումրիում պարտվել էր 0:2 հաշվով:

Վաղը 16.00-ին կկայանան 1-ին տուրի մյուս 2 հանդիպումները: Ոսկեհատում «Միկան» կհյուրընկալի «Կիլիկիային», իսկ Աշտարակում կմրցեն «Կոտայքը» եւ «Դինամո-Զենիթը»: