Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Ապրիլի 8-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի 2004թ. առաջնությունը: 1-ին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները.

8 ապրիլի
Ոսկեհատի մարզադաշտ. «Լեռնագործ-Արարատ» - «Փյունիկ»
Աբովյանի մարզադաշտ. «Բանանց» - «Շիրակ»

9 ապրիլի
Ոսկեհատի մարզադաշտ. «Միկա» - «Կիլիկիա»
Աշտարակի մարզադաշտ. «Կոտայք» - «Դինամո-Զենիթ»

Այս հանդիպումներից ամենակենտրոնականը կարելի է համարել «Բանանց» - «Շիրակ» մրցավեճը, քանի որ հանդիպում են նախորդ առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրները: Հետքրքիր հանդիպում է սպասվում նաեւ «Լեռնագործ- Արարատ» - «Փյունիկ» խաղում:

Պետք է նշել, որ այս տարվա առաջնությունում հանդես կգան այսօրվա դրությամբ Հայաստանի լավագույն թիմերը եւ կարելի է սպասել լուրջ մրցակցության: Մարզասերները ափսոսում էին, որ «Արարատը» հանդես չի գա բարձրագույն խմբում, բայց ինչպես հայտնի է թիմի ֆուտբոլիստները մարզչական շտաբի հետ միասին ընդգրկվել են «Լեռնագործի» կազմում, ուստի ստեղծվել է եւս մեկ մարտունակ թիմ: Մինչ այս տեղափոխությունը «Լեռնագործը» համարվում էր առաջնության պոտենցիյալ ետնապահը, իսկ այժմ պատկերն այլ է:

Իսկ ահա չեմպիոնի գլխավոր հավակնորդը ինչպես միշտ «Փյունիկն» է` գործող չեմպիոնը: Թիմը պահպահնել է իր հիմնական կազմը ի տարբերություն փոխչեմպիոն «Բանանցի», որը անցյալ տարվա համեմատ լուրջ կորուստներ է կրել: Նույնը կարելի է ասել Գյումրիի «Շիրակի» մասին, որի կազմից հեռացել են հիմնական կազմի 4 ֆուտբոլիստ:

Իսկ ահա «Միկան» համալրվել է մի քանի փորձառու ֆուտբոլիստներով: «Դինամո-Զենիթին» կարելի է անվանել նորաստեղծ ակումբ, որի կազմում նույնպես փորձառու ֆուտբոլիստներ են հանդես գալիս, այդ թվում նաեւ լեգիոներներ:

«Կիլիկիայի» հնարավորությունների մասին առայժմ դժվար է խոսել, քանի որ վերջերս փոխվել է թիմի մարզիչը: Եւ վերջապես Աբովյանի «Կոտայքը» միակ թիմն է, որ այսօր չունի հուսալի հովանավոր, որը շատ լուրջ խնդիր է ակումբի համար: