Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ»-Ն ԷԼ ՌՈՒՍՆԵՐԻՆ

Տնտեսություն

Այսօր ՀՀ իշխանությունները ՌԴ-ին հանձնեցին «Հրազդան ՋԷԿ»-ը: Սա «Գույք պարտքի դիմաց» ծրագրով նախատեսված վերջին ձեռնարկությունն էր, որ մեր իշխանությունները հանձնեցին ռազմավարական գործընկերոջը: «Հրազդան ՋԷԿ»-ի Ռուսաստանի դաշնությանը հանձնելու գործարքը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսիյանը եւ ՌԴ գույքի կառավարման փոխնախարար Դմիտրի Արատսկին:

Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինը հայտարարեց, որ իրենք մեծ պատասխանատվությամբ են վերաբերում իրենց հանձնված ձեռնարկությունների հետագա գործունեությանը < i>եւ ամեն ինչ անելու են դրանք վերագործարկելու կամ ավելի արդյունավետ աշխատեցնելու համար: Լրագրողի հարցին պատասխանելով Ալյոշինը նկատեց, թե չի բացառվում հայկական ձեռնարկությունների հանձնումը անհատ ձեռներեցների կառավարմանը:

Նա բացատրեց, որ Ռուսաստանի համար այս ձեռնարկություններին տիրանալը բոլորովին էլ ինքնանպատակ չի. իրենք չեն վերցրել ձեռնարկությունները, որպեսզի պահեն որպես պետական սեփականություն եւ չկարողանան աշխատեցնել: Ալյոշինը ասաց, որ հայկական պարտքի դիմաց հանձնված ձեռնարկություններում լուրջ ներդրումների ծրագիր է մշակվում , եւ այդ մասին հստակեցումները կարվեն մարտի կեսին նախատեսվող միջպետական հանձնաժողովի 6-րդ նիստում:

Բորիս Ալյոշինը իրենց շահագրգռվածությունը հայտնեց Իրան -Հայաստան գազամուղի շինարարության վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ իրենց հանձնված էներգետիկ ձեռնարկություններն աշխատեցնելու համար կենսական նշանակություն ունի գազը, հետեւաբար իրենք կդառնան գազամուղից օգտվող օպերատորներ:

Ինչ վերաբերում է Եվրամիության՝ մինչեւ 2005 թվականը ՀԱԷԿ-ը փակելու պահանջներին, ապա Բորիս Ալյոշինը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում փակել ատոմակայանը. «Ատոմային էներգետիկան էներգետիկայի զարգացման ապագան է եւ ամբողջ աշխարհն է գնում դրան»:

Ալյոշինը խոսեց նաեւ ազատ առեւտրի իրականացման մասին` կարեւորելով ճանապարհների, կոմունիկացիաների հարցը.

«Եվ Հայաստանը, եւ Ռուսաստանը շահագրգռված են տրանսպորտային ուղիների զարգացմամբ, քանի որ տնտեսության զարգացման հիմնական խթանիչը ճանապարհն է»:

Այսօր ստորագրվեց եւս երկու համաձայնագիր: Բոլոր դեպքերում մեր կողմից ստորագրում էին նախարարները, իսկ ռուսական կողմից փոխնախարարները: Այսպես, ազատ առեւտրի ռեժիմից հանման փուլային վերացման մասին համաձայնագիր ստորագրեցին ՌԴ տնտեսական զագացման ու առեւտրի փոխնախարար Դմիտրի Սուխոպարովը եւ Կարեն Ճշմարիտյանը, իսկ միջկառավարական հանձնաժողովի հերթական հանդիպման մասին արարողակարգային համաձայնագիր՝ հանձնաժողովի համանախա•ահներ Բորիս Ալյոշինի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: