Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ը ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հասարակություն

ՀՀ Տնտեսական դատարանը հունվարի 21-ին դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ մերժեց «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՌԱՀ-ի, որով պահանջվում էր չեղյալ համարել հանձնաժողովի որոշումը 63-րդ կապուղու համար «Սինեմաքս» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին, քանի որ այն ընդունվել է օրենքի խախտումով, մրցութային փաստաթղթերի կեղծմամբ ու խեղաթյուրմամբ: Հաղթող է ճանաչվել «Սինեմաքս» ընկերությունը, իսկ եթերում ոչ մի տեղ չգրանցված «Արմնյուզն» է:

Այդ կապակցությամբ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հայտնեց, որ «Ա1+»-ը Տնտեսական դատարնի վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, քանի որ «մեր հարցադրումները ճիշտ են»:

«Եթե չենք բողոքարկում, նշանակում է նահանջում, համակերպվում ենք, սակայն կա սկզբունք եւ ճշմարտությունը առաջ բերելու խնդիր»,- ասաց Փաստաբանների միջազգային միության նախագահը: