ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՈՉՎԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Այսօր, Թատրոնի միջազգային օրը, Երեւանի փողոցներից մեկը կոչվեց Մհեր Մկրտչյանի անվամբ:Փողոցը գտնվում է կինո Երեւանի հարեւանությամբ եւ իրար է միացնում Տիգրան Մեծի եւ Մովսես Խորենացու փողոցների հատվածները: Իսկ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում 80-րդ թատերաշրջանը բացվելու է Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հոբելյանական երեկոյով:

Մհեր Մկրտչյանի ընկերները, արվեստագետները պատմում էին, որ նրա ամենաբաղձալի երազանքն էր խաղալ Օթելլո: «Մի նայեք իմ մեծ քթին ու ոչ հրապուրիչ արտաքինին: Դա իմ դերն է», – ապացուցում էր նա, անգիր ասելով ամբողջ ստեղծագործությունը: