Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծանուն նկարիչները` նույն վրձնով

Հասարակություն
68c8303b522c63722f17fa2bbd2e5baf

Լեոնարդո դա Վինչի, Սալվադոր Դալի, Կասիմիր Մալևիչ, Մարկ Շագալ, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան... Այս մեծանուն նկարիչները մի ցուցահանդեսում հաջողվել է համախմբել նկարիչ Նարեկ Ավետիսյանին` Մինաս Ավետիսյանի որդուն:

Այսօր նրա «Սիմուլակրում` 33 ձևափոխություններ` ըստ հոլանդացի հայտնի նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը»» կտավի» ցուցահանդեսի փակումն էր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

Ինչպես նշում է հեղինակը, այս գաղափարի վրա աշխատել է 4 տարի: Ամենադժվարը դասականների վրձնի կտավներն են: «Այստեղ այն նկարիչներն են, որոնք իրենց ներդրումն ունեն նկարչության պատմության մեջ»,- նշում է հեղինակը` Նարեկ Ավետիսյանը:

33 նկարիչների շարքում` իրար կողքի ցուցադրված էին պապ, հայր և որդի Ավետիսյանների կտավները:

«Ես սկզբում չէի ցանկանում հորս ոճը ևս կրկնօրինակել, սակայն շատերն էին ինձ համոզում: Եվ ես նայեցի նրան ոչ թե հոր, այլ պարզապես նկարիչ»,- ասում է Նարեկը Ավետիսյանը:

Ներկաներից Անուշավան Բարսեղյանը նշեց. «Իր հոր նման տաղանդավոր է, վառ գույներ են Մարտիրոս Սարյանի նման»:

«Շատ կհավնիմ, ամեն նայածս ինձի ուսուցչի մը կհիշեցնեմ, բայց տարբեր են բոլորը»,- իր կարծիքն է հայտնում պոլսահայ Հարություն Վանը:

Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ բոլորիս համար մեծ տոն է, որ վերջապես կայացավ այս միջոցառումը և նման մարդաշատ է:

Ի դեպ, ցուցադրությունը ուղեկցվում էր հեղինակ կատարող Վահան Արծրունու երաժշտության ներքո: