Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար հեռուստաշտարակի մոտ

Մարզեր

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում, հեռուստաաշտարակի մոտ իրար են բախվել BMW, Վազ 31 10 եւ Mercedes մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով BMW մեքենան շրջվել է, որի վարորդը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Տուժել են նաեւ ՎԱԶ 31 10-ի վարորդն ու ուղեւորը:

Երեք վիրավորն էլ տեղափոխվել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Բժիշկները բոլորի առողջական վիճակը գնահատում են բավարար: Ինչ վերաբերում է Mercedes մակնիշի մեքենային, մեր նկարահանման պահին այն դեպքի վայրում չէր: Նաեւ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է շրջվել BMW մակնիշի մեքենան: Տարվում է նախաքննություն:

Գյումրիի ՚Ցայգՙ ՀԸ