Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՐԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ

Քաղաքականություն

Հայաստանում հետընտրական շրջանում արձանագրվել են ձերբակալություններ, մարդկանց տեղի-անտեղի ոստիկանություն տանելու դեպքեր: Հանրապետություն կուսակցությունից ստացված տեղեկությունների համաձայն, փետրվարի 28-ի դրությամբ պատկերը հետեւյալն է:

Այս բոլոր քաղաքացիները կամ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, կամ նրանց հարազատներ, բարեկամներ, ընկերներ:

Արամ Կարապետյան` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, կալանավորված է սուտ մատնություն մեղադրանքով:

Պետրոս Մակեյան «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ, կալանավորված է ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար

Սմբատ Այվազյան` «Հանրապետություն»կուսակցության անդամ, կալանավորված է ապօրինի զենք զինամթերք պահելու համար:

Գագիկ Ջհանգիրյան, կալանավորված է ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, իրացնելու կամ կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Գառնիկ Մարգարյան` «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ մոտ 20 ժամ պահվել է ոստիկանությունում առանց որեւէ պատճառի:

Սուրեն Սուրենյանց, կալանավորվել է «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին» օրենքը խախտելու համար:

Վարդան Կիրակոսյան եւ Արտակ Սիսակյան. երկու օր պահվել են ոստիկանությունում, հետո ազատ արձակվել, հիմա պարբերաբար կանչվում են ոստիկանություն:

Աշոտ Զաքարյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:

Արսեն Սարգսյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:

Վահան Հարությունյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:

Արտակ Սարգսյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:

Գուրգեն Եղիազարյան. տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել, բաց թողել:

Հուսիկ Բաղդասարյան. կալանավորվել է:

Սերյոժա Սիրադեղյան. կալանավորվել է:

Յուրիկ Մամյան. կալանավավորվել է: