Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձ ազատողը պետք է կարծիք հայտնի. Հայկ Այվազյան (տեսանյութ)

Հասարակություն
Hajk-Ayvazyan

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար, անկուսակցական Հայկ Այվազյանը կյանքում առաջին անգամ է գործազուրկի կարգավիճակում: Հայկ Այվազյանը մինչ  պետական համակարգում աշխատելը գործունեություն ծավալել է բիզնես ոլորտում: Ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով էր աշխատանքից ազատվել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: « Ազատման հետ կապված ես կարող եմ շատ կարծիքներ ունենալ, բայց ես կարծում եմ, որ հենց ազատողն էլ պիտի դրա մասին հայտնի: Ինձ գոնե հայտնի չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկ Այվազյանը: Նա չի հերքում, որ իր ազատման պատճառը կարող ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունները եղած լինեն: «Մեր գործն այնքան էլ բոլորի քիմքին հաճո չի եղել, ուստի կոնֆլիկտներ շատ են եղել, նկատի ունեմ՝ վիճաբանություններ, տարակարծություններ ինչ-որ հարցի շուրջ եւ այլն: Ես երբեւիցե չեմ խորշել՝ ասել եմ՝ ինչ որ մտածում եմ, եւ եթե ինչ որ մեկը դա ծանր է տարել, ես մեղավոր չեմ: Ինչ վերաբերում է՝ աշխատանքային, թե անձնական, ես մոտավորապես պատկերացնում եմ՝ այդ լուրը որտեղից է տարածվել. էնտեղ կոնտեքստից դուրս է եղել այն ինչ-որ ես ասել եմ, եթե նույնիսկ անձնական կոնֆլիկտ կա, դա ոչ մի կերպ չի ազդում այդ որոշման կայացման վրա»,-մանրամասնեց Այվազյանը: Մանրամասները՝  տեսանյութում