«Եթե աշխատելու է, թող ասեն աշխատելու է, եթե չէ, թող ասեն չի աշխատելու». նաիրիտցիներ (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին նաիրիտցիները։ Նրանք շարունակում են պահանջել վերագործարկել գործարանը և դադարեցնել գույքի օրինական օտարումը։ Աշխատակիցներն ասում են՝ ներդրող կա։ Հիմա ներդրողներն են ուզում ծանոթանալ, թե ինչ պայմաններով կարող են վերագործարկել, իսկ կառավարությունից էլ ասում են՝ թող ներկայացնեն բանկային երաշխիք։ Ստացվում է, երկու կողմն էլ սպասում է պատասխանի և երկու կողմն էլ լռում է։ «Եթե աշխատելու է, թող ասեն՝ աշխատելու է, եթե չէ, թող ասեն՝ չի աշխատելու»։ Սա են ուզում հասկանալ նաիրիտցիները։ Ակցիայի մասնակիցներին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց։ Հանդիպումից հետո Կարեն Իսրայելյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ գոհացուցիչ է եղել իրենց ստացած պատասխանը։ Որոշ թղթեր են ուզել և ոչ մի խոսք չի եղել բանկային երաշխիքի մասին։ Ասել են, որ պետական պատվերով կհրավիրեն ներդրողներին և կքննարկեն հետագա քայլերի մասին։ «Մնում է, որ ի կատար ածեն»,- ասում է պարոն Իսրայելյանը։