A
A
Փաշինյան-Ալիեւ հանդիպումը՝ Վիեննայո՞ւմ
Ադրբեջանական մամուլն այսօր վստահեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են մարտի 29-ին՝ Վիեննայում: «Ա1+»-ը փորձեց պարզել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից։ «Ղեկավարների միջև հանդիպման վերաբերյալ իրենք հայտարարությամբ հանդես կգան»,- ասաց նա։ Ի դեպ, Ավստրիայի նախագահի կայք -էջում նշվում է, որ մարտի 29-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ՝ առանձին-առանձին՝ համապատասխանաբար տեղական ժամով 15.15-ին եւ 18.30-ին։