A
A
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հրապարակեց վերջնական հայտացուցակը
Այսօր Սարաեւոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականի արդեն հրապարակել է վերջնական հայտացուցակը: Թիմի հետ Սարաեւո մեկնած ֆուտբոլիստներից բացակայում են կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են նաեւ այսօրվա հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա սպիտակ մարզազգեստով, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան՝ մուգ կապույտով: