Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը եւ Հրանտ Մելքումյանը ընդհատեցին հաղթարշավը

Սպորտ
a1shess-evropa

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստներից հաղթանակ տարան Ռոբերտ Հովհաննիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Նրանք, ինչպես նաեւ Շանթ Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը, վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 56-153-րդ տեղերը: Մրցաշարը երկու հաղթանակով մեկնարկած Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանն այս անգամ հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ եւ վաստակած 2,5 միավորով կւսում են 8-55-րդ տեղերը: Առաջատարները յոթն են, որոնք տարել են երեքական հաղթանակ: Դա վկայում է այն մասին, որ առաջնությունն անցնում է բավական հավասար պայքարում: Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Վիճակահանությամբ Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի 17-ամյա Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարներին անմիջապես հետապնդող Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Միխաիլ Անտիպովի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կխաղա ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ: