Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փայ-փայ անելու գործընթացը տարիներ շարունակ ավանդույթ է եղել. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
54224946_673943513038289_7495291610301726720_n

«Ցավոք, Հայաստանում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյանները պաշտոնը ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման փայ-փայ անելու գործընթացը»,- այս մասին ասաց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ամառանոցում գտած մի շարք  հողատարածքների սեփականաշնորհման վկայականներին: Նախարարը նշեց, որ ըստ նախնական եզրակացության՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով: «Հիմա, նախարարության  իրավական և վարչական վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է կատարում Տավուշի մարզի  Դիլիջան, Արմավիր մարզի  Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբայեդեվ, Արտամետ, Պտղունք, Ծաղկալանջ, Ակնալիճ, Մեծամոր համայնքներում: Այստեղ կան տասնյակ, ընդհուպ հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքներ, որոնք պատկանում են տարբեր մարդկանց և որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում»: Սուրեն Պապիկյանը հավելեց՝ երբ որ ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտվի, նախարարությունը կդիմի Վարչական դատարան այս որոշումները չեղյալ համարելու համար:  Մանրամասն՝ տեսանյութում: