Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը մասնակցելու է համապետական մաքրությանը՝ չհայտարարված վայրում (տեսանյութ)

Քաղաքականություն
nik-3

Երրորդ անգամ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում միայն լրատվամիջոցների հետ։ Այս անգամ դա անցկացվում է Մատենադարանում: Մինչ հարցերին պատասխանելու փուլին անցնելը հայտարարեց, որ 2019 թ փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիպոթեկային վարկավորման ծավալը կազմել է 100 տոկոս։ Երկրում ըստ վարչապետի՝ այս պահի դրությամբ, հիպոթեկային վարկավորման ծավալներն աճել է 30 տոկոսով, առաջիկայում ունենալու ենք շինարարության աճ։ Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր, այդ ծրագրերից 42 -ը 774 մլն դոլարի ծավալով գտնվում են իրականացման որեւէ փուլում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում։ Վարչապետը հույս հայտնեց, որ մարտի 23ին համապետական մաքրությանը կմասնակցեն բոլորը, վարչապետը նույնպես մասնակցելու է նախապես չհայտարարված որեւէ վայրում