Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը մեդալ է նվաճել շախմատի աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1chess-lilit-1

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը չնայած անհաջող հանդես եկավ Աստանայում կայացած աշխարհի թիմային առաջնությունում, սակայն անմասը չմնած մրցաշարի մրցանակներից: Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն անհատական հաշվարկով գրավեց 3-րդ մրցանակային տեղը 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ: Նա 8 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ ցույց տվել 56,3 տոկոս արդյունավետություն: Ի դեպ, ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականի 2-րդ խաղատախտակին հանդես եկած մեր հայրենակից Սամուել Սեւյանը նույնպես 3-րդ տեղն է գրավել անհատական հաշվարկով: