Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումները կարող են ուղղվել նաև դեպի սոցիալական բնակարանաշինություն

Պաշտոնական
1-9

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կայուն երկիր է` ներդրումների համար և սոցիալական բնակարանաշինությունը կարող է դառնալ մեր համագործակցության սկիզբը»,- ՀՀ քաղաքաշինության կոմիտե են այցելել Իրաքում գործունեություն ծավալող «Դոգռոզ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներ՝ Օննիկ Գրիգորը, Գրիգոր Իսայանն ու Մոհամմադ Ջաֆար Ռահբարիին: Պատվիրակությանն ընդունել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, խորհրդականներ Արմեն Մինասյանն ու Մերի Հայրապետյանը: Իրաքում, Եվրոպայում և Աֆրիկայում մասնագիտացված գործունեություն ծավալող ընկերությանը հետաքրքրել են Հայաստանում բնակարանաշինության, ենթակառուցվածների, շինանյութերի արտադրության և աղբի վերամշակման ոլորտներում ներդրումների հնարավորությունները: Քննարկվել են հիշյալ ոլորտներում առկա պահանջները, հնարավորություններն ու առաջնահերթությունները` ավելի արդյունավետ դարձնելով ներդրումների նպատակը: Հանդիպման վերջում Ա. Ղուլարյանը ներկայացրեց մեր երկրում քաղաքաշինության ոլորտի ընդհանուր պատկերը, պատասխանեց քաղաքացիական և շինարարության այլ ճյուղերի զարգացման վերաբերյալ հարցերին: Քաղաքաշինության կոմիտեում իրաքյան ընկերության առաջարկներն առավել հանգամանալից կուսումնասիրվեն, ինչից հետո արդեն հնարավոր կլինի ձեռնարկել առավել առարկայական քայլեր:  ՀՀ քաղաքաշինության կոմիտե