Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ում չի լինելու որևէ լուրջ քաղաքական գործընթաց, որը չանցնի Մելիք Ադամյանի մոտով»

Քաղաքականություն
sharmazanov

Հայաստանի հանրապետական կուսակցությունում  դեռ չգիտեն՝ մասնակցելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններին, թե ոչ: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բնականաբար ՀՀԿ-ն ցանկացած քաղաքական գործընթացում իր ծանրակշիռ կարծիքը կարտահայտի, երբ որ կգա ժամանակը,  մենք մեր կարծիքը կարտահայտենք,  մեր առաջարկությունները կանենք: Հայաստանում չի լինելու որևէ լուրջ քաղաքական գործընթաց, որը չանցնի Մելիք Ադամյանի մոտով»: Դեռ 2018թ. ամռանը  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ խորհրդարանական ուժերը քննարկումներ էին ունենում: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այն ժամանակ ՀՀԿ-ն լուրջ թիմով և լուրջ առաջարկություններով էր հանդես եկել, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ինչ «գլխառադ» արեց: «Ամեն ինչ կախված է, թե ինչպիսի քննարկումներ կգնան, ինչ ծավալի, եթե հերթական անգամ օդում կրակելը պիտի լինի պտիչկա դնելու համար, ես չեմ կարող դրան պատասխանել: Եթե պետք է լուրջ քննարկումներ լինի,  ՀՀԿ-ն որպես Հայաստանում առանցքային քաղաքական ուժ,  առանցքային և իր պատմությամբ, և այսօր՝ ներկա կարգավիճակով,  որովհետև ինչքան էլ մարդիկ ջանան աջ ու ձախ ասել հանրապետականը կա՞, չկա՞, Փաշինյանի կազմակերպած խայտառակ, ատելության մթնոլորտում իրականացված ընտրություններում ՀՀԿ-ն 4-րդ տեղն է զբաղեցրել, երբ որ բոլորը ՀՀԿ-ին քարկոծում էին ու ասում, որ 0% է հավաքելու»:  Նշենք, որ մարտի 6-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ անելու: