Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը. ԿԳՆ

Պաշտոնական
kgn

ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվելէ 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը  և  ժամանակացույցը

Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնականհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանումավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետականավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ  քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումնանցկացվելու է հունիսի 1-10-ը:

9-րդ դասարանում  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացվածավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք  չի հանձնելու միասնական  քննությունների համակարգով:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը, դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (ԳԹԿ): 12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը  ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:

9-րդ դասարանի կենտրոնացված և ավարտական քննություններ հանձնողների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը:

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի  հավակնորդներին թույլատրվում է մասնակցել  քննության` համաձայն կրթության ևգիտության նախարարության հաստատած անվանացանկի: Քննությունից բացակայածկամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից: