Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲՖ նախագահն անձամբ է մարզահագուստներ հանձնում հավաքականի անդամներին

Սպորտ
a1boks-1

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն այսօր հանդիպում է ունեցել հավաքականի անդամների հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, դրա ընթացքում ՀԲՖ նախագահը բարձրորակ մարզահագուստներ է հանձնել բռնցքամարտիկներին եւ մարզչական անձնակազմին: Նա հերթական անգամ հաջողություն է մաղթել հավաքականի անդամներին՝ հիշեցնելով, որ 2019 թվականը նախաօլիմպիական տարի է: Մեր  բռնցքամարտիկներն այժմ պատրաստվում են Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությանը, որը կայանալու է մարտին 7-18-ին, Վլադիկավկազում: