Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանը` սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-31

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի:  Այս մասին  ԱԺ նախագահը հայտնեց  լրագրողների հետ ճեպազրույցում: «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը: