Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել. ermenihaber.am

Քաղաքականություն
turq

Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է մեջլիսի սրահներներից մեկում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրվելը, Յըլդըրըմն իր պարտականությունները ժամանակավորապես կփոխանցի Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր  Ջելալ Ադանին։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանականերում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը 2016-2018թթ. զբաղեցրել է Թուրքիա վարչապետի պաշտոնը։