Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալինի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր

Կարևոր լուրեր Սպորտ
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:  Թալինի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն