Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրվել է ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր (տեսանյութ)

Քաղաքականություն
photo

Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ, հարթակիստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր եւ միջին ձեռնարկատիրությանշահերը ներկայացնող կազմակերպություններիեւ հանձնաժողովի միջեւ, ինչպես նաեւբացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներիններկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ: Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացված եւ ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական նախագծերի շուրջ կազմակերպել քննարկումներ, լսումներ, հանգել միասնական տեսակետի: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը  շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին հարթակի ստեղծման համար: Ոլորտային որակյալ օրենսդրություն ունենալու տեսանկյունից նա կարեւորել է հանձնաժողովի հետ կառուցողական երկխոսությունը: Հարթակը գործելու է հասարակական հիմունքներով: