Մենք գոլ նվիրեցինք «Տոտենհեմին». «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

Գոլ նվիրեցինք «Տոտենհեմին»։ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը այսպես է մեկնաբանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմից» կրած խոշոր պարտությունը:

«Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, մրցակիցը գրեթե պահեր չունեցավ: Մենք հմտորեն պաշտպանվեցինք եւ լավ հարձակվեցինք: Բայց հետո սխալվեցինք, որին սպասում էր հակառակորդը: Նրանք անմիջապես հարձակվեցին եւ գրավեցին դարպասը: Ցավոք, մենք պարզապես նվիրեցինք այդ գոլը մրցակցին:

Լինում են ժամանակաշրջաններ, երբ գործերը լավ չեն գնում: Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք ամեն ինչ եւ ջանասիրաբար աշխատենք այդ սխալները շտկելու համար», – շվեյցարացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Տոտենհեմը» երկրորդ խաղակեսում խփած գոլերի հաշվին 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել այդ խաղում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին, «Բորուսիայի» մարզադաշտում: