Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են ինտերնետում որոշ տեղեկությունների հղումներ տեղադրել (տեսանյութ)

Քաղաքականություն
alumyan

«2002 թվականից ես չգիտեմ: Ես լսել եմ շատ հավաստի աղբյուրներից, որ պարոն Հարությունյանը եղել է Ռուսաստանի քաղաքացի և կա: Բայց որ թվականից է նա Ռուսաստանի քաղաքացի, ես դրա պատասխանը չունեմ: Պարոն Քոչարյանի հետ էդ հարցը չեմ քննարկել, թե որ թվականից է պարոն Հարությունյանը ՌԴ քաղաքացի»,- ասում է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ 2008 թվականին դեռևս պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ: Փաստաբանը հավելեց, որ Վիքիպեդիայից տեղեկացել է, որ  Միքայել Հարությունյանը 1992-94 թվականներից սկսած ՀՀ ԶՈՒ-ում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ: Ինչից ենթադրվում էր, ըստ փաստաբանի, պետք է լիներ ՀՀ քաղաքացի: «Հետո դուք հաշվի առեք, որ Հանրապետության նախագահը երբեք ինքը անձամբ չի ստուգում ինչ-որ մեկի քաղաքացիությունը պաշտոնի նշանակելիս»,- ընդգծում է Հայկ Ալումյանը: Վերջինս նշեց, որ չի կարող ասել, թե երբ է Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ստացել: Ալումյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ-որ պատգամավոր այցելել է Քոչարյանին, թե՝ ոչ: «Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել»,- ասաց Ալումյանը, սակայն հրաժարվեց ասել, թե՝ ով: Փաստաբանը իրեն կոմպետենտ չհամարեց մեկնաբանելու Անահիտ Բաղշյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը մարտի 1-ին զանգահարել ու տեղյակ է պահել սպասվող առավոտյան ստուգման մասին: «Ա1+»-ի այն հարցին, թե 0038 հրամանին անդրադառնալիս փաստաբանական խումբը հղում է կատարում ՀՀ ԶՈՒ «Կայազորային և պահակային ծառայությունների» կանոնագրքին, Ալումյանը պատասխանեց. «Այո, էդպիսի հղումներ կան: Շուտով մենք պատրաստվում ենք ինտերնետում տեղադրել համապատասխան հղումները, իհարկե, էնպես որ նախաքննական գաղտնիք չբացեմ»: