Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրատարակվել է Մեսսիի մասին հայերեն գիրքը (տեսանյութ)

Սպորտ Հասարակություն
a1mesi-book

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»: Իտալացի մարզական լրագրող Լուկա Կայոլիի հեղինակած երկրորդ բեսթսելլերի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է եւ վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ին: Այդ մասին գրքի շնորհանդեսին ասաց New Meg հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Այն նվիրված է ժամանակակից ֆուտբոլի գերաստղ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հայկական տարբերակի նախաբանը գրել է ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: Նշենք, որ իտալացի լրագրողի առաջին բեսթսելլերը նվիրված է եղել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդունին, որը նույն հրատարակչությունը հրապարակել է անցած տարվա ամռանը: Ինչպես հայտնեց Արտակ Ալեքսանյանը, այս տարի նախատեսել են թարգմանել եւ հրատարակել բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆին նվիրված գրքերը: