Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ծառայած չլինեի, չէի լինի այն, ինչ այսօր կամ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-nkar

Ազգայի ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում, լրագրողների հետ զրուցում անդրադարձավ պետական աշխատողների ստացած պարգևավճարներին։ Ըստ նրա՝ պետք է վերանայել պարգևավճար տալու գործընթացը։ «Որոշ դեպքերում պետական աշխատավարձերը ներառում են նաև պարգևավճարներ։ Մարմիններ կան, որ 3 ամիսը մեկ, մարմիններ կան 1 տարին մեկ անգամ են ստանում և սա ներառված է աշխատանքային ֆոնդի մեջ։ Կարծում եմ հանրության բացասական արձագանքն այն  պատճառով էր, որ մարդիկ շատ կարճ ժամանակ էին աշխատել և աշխատաբաշխական թվերով պարգևավճարներ էին ստացել։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը։ Պետք է վերանայել չափորոշիչները, և հասկանալ, թե որ դեպքում ինչ չափորոշիչների կիրառմամբ է տրվելու պարգևավճար կամ ընդհանրապես այդ պարգևավճարի գումարը ներառել աշխատավարձի մեջ»։ Անդրադառնալով  Հայոց բանակի օրվան,  Մարուքյանը տեսակետ հայտնեց, որ բանակ պետք է գնան հայրենասիրությունից դրդված։ Ըստ նրա՝ բանակը չպետք է սանկցիա լինի քաղաքացու համար։ «Ես ծառայել եմ բանակում, հպարտ եմ դրա համար, և եթե հետ եմ նայում և մտածում, ապա  այդ 2 տարին. եթե ծառայած չլինեի, ես չէի լինի այն, ինչ որ ես այսօր կամ։ Մենք պետք է  օրինակ ծառայենք։ Պետական  բարձրաստիճան ծառայողները, եթե իրենք չեն ծառայել, իրենց երեխաներին գոնե պետք է ուղարկեն բանակ։ Բանակը չպիտի լինի գյուղացիաբանվորական բանակ, պետքէ  գնան նաև միջին ու հարուստ խավի ներկայացուցիչները, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»։