Ախթալայում նախևառաջ պետք են՝ աշխատանք, շտապ օգնության մեքենա և հրշեջ ծառայություն (տեսանյութ)

Ախթալեցիների հետ հանդիպման է եկել «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանը: Պատգամավորը այստեղ է նախ շնորհակալություն հայտնելու ընտրություններում մեծ քվե ստանալու համար, նաև տեղեկանալու համայնքում առկա խնդիրների, խոսելու հետագա անելիքների մասին:

Հանդիպման եկած բնակիչներն առաջինը աշխատատեղերի հարց են բարձրացնում, իսկ հետո նաև շտապ օգնության և հրշեջ ծառայության մեքենաների բացակայության: Համայնքը խոշորացել է, այս հարցերը սակայն այդպես էլ լուծում չեն ստացել:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում