Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը» (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik-1

Արցախի  «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել գրառմամբ, որում մասնավորապես ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Գրառման մեջ ասված է.   Հարգելի՛ հայրենակիցներ Երեկ մասնակցել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու և մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու Սփյուռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ հարգանք վայելող դաշնակցական Ընկերներիս հետ: Նախ ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցության ունեցած մոտ 130 տարիների գործունեությունը խիստ շաղկապված է հայ ժողովրդի պատմության հետ: Ֆիդայական շարժման, Առաջին Հանրապետության հռչակման, Սփյուռքում հայապահպանության և Հայ Դատի խնդիրների, ի վերջո Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Բայց այս ամենով հանդերձ՝ ես առավելապես կցանկանայի ընդգծել իմ վարչապետության 10 տարիների ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամենուր՝ Ավստրիալիայում, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկյան մայրցամաքի երկրներում, ի դեմս Դաշնակցության ներկայացուցիչների` տեսել եմ հայության համար և հանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը: Համոզված եմ` Դաշնակցության հետ միասին Հայ Դատի վերջնահաղթանակի, ազատ, անկախ ու հզոր Հայաստանի և Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք: