Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը

Պաշտոնական
tktt

Հունվարի 22–25-ը Երևանում տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ)  կոմիտեի 14-րդ նիստը։ Նիստի  աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից,  բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից: Նիստի շրջանակներում միավորված են  չորս աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն զուգահեռաբար։ Նիստի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 09.00-ին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն